ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Իրաքի զինվորականները ԴԱԻՇ-ին դուրս են մղել Ռամադայի մի քանի թաղամասերից

Իրաքի զինվորականները ԴԱԻՇ-ին դուրս են մղել Ռամադայի մի քանի թաղամասերից
23.12.2015 | 15:24

Իրաքի զինվորականները ոստիկանության աշխատակիցների և սուննի աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել են ահաբեկիչներին դուրս մղել Ռամադայի կենտրոնական մի քանի թաղամասերից, հայտնել է EFE գործակալությունը: Նրանք ազատագրել են Ռամադայի կենտրոնի Ալ-Բաքր և Ալ-Դուբատ, Ալ-Արամել հարավային թաղամասերը: Այդ մարտերում սպանվել է 35 ահաբեկիչ, 14-ը ձերբակալվել է: Իրաքյան բանակի մարտիկներն ազատագրել են քաղաքի հյուսիսային մասի մեծ տարածք: Այնտեղ զոհվել է 18 զինյալ և հակաահաբեկչական գործողության 10 մասնակից: Երեքշաբթի ահաբեկիչները կորցրել են Ռամադայի հարավային մասի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կամրջի վերահսկողությունը, տալով 14 զոհ: Իրաքյան կողմը կորցրել է 5 մարդ, 9-ը վիրավորվել են: Երեքշաբթի իրաքյան բանակը սկսել է Ռաքայի կենտրոնական մասի գրոհը: Նրանց օդից աջակցել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Իրաքյան հետախուզության տվյալներով` հատուկ գործողության սկսման պահին Ռամադայի կենտրոնում եղել են ԴԱԻՇ-ի 250-300 զինյալ:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ